Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո


ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Հուսով ենք՝ շուտով կլինի նաև խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ամբողջ Մերձավոր Արևելքն ու դրա ենթակառուցվածքը հիմա կարող են փոխվել Սիրիայի և Լիբանանի պատճառով։ Եվ դեռ նույնիսկ վեց ամիս չի անցել», - ասել է Ռուբիոն։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG