Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է՝ քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցը։

«Սա պատերազմ է, որը չպետք է տեղի ունենար, և շատ մարդիկ են մահանում։ Եվ այն պետք է դադարեցվի։ Մենք շատ անհեթեթություններ ենք լսում Պուտինից, եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը։ Նա միշտ քաղաքավարի է, բայց վերջում պարզվում է, որ դա անիմաստ է», - ասել է նա։

Թրամփն ասել է, որ «լուրջ» քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը, որը մշակվել է մի խումբ սենատորների կողմից, այդ թվում՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը հայտարարել է, որ Կոնգրեսը հուլիսի 9-ին կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը: «Սա շատ կարևոր օրինագիծ է, որը Պուտինին ուժեղ ազդանշան կուղարկի, որ խոսելն ու սպանելը պարտվողական ռազմավարություն է: Սենատոր Գրեհեմի օրինագիծը խելացի քայլ է Պուտինի դեմ ճնշում գործադրելու համար՝ Ուկրաինայում հրադադարի համաձայնության գալու համար», - գրել է նա X-ում:

Թրամփի և Զելենսկիի հայտարարությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:12 0:00




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG