Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետն ու ԱՄԷ նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը


Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը և հնարավորինս շուտ ստորագրման հույս հայտնել: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄԷ-ի դերը տարածաշրջանային կայունության խթանման և միջազգային անվտանգությանը նպաստելու գործում:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայաստանի վարչապետն ու ԱՄԷ նախագահը անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։

Այսօր ԱՄԷ-ում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG