Հռոմի պապ Լեո 14-րդը այսօր, ընդունելով Վլադիմիր Զելենսկուն, վերահաստատել է, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան - Ուկրաինա խաղաղության բանակցությունները։
Երկամսյա պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ հանդիպելով Ուկրաինայի առաջնորդին՝ Պապը քննարկել է «արդար և երկարատև խաղաղության անհապաղ անհրաժեշտությունը», - ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
Նախագահ Զելենսկին Իտալիայում է՝ մասնակցելու առաջիկա օրերին այստեղ կայանալիք համաժողովին, որը նվիրված է Ուկրաինայի վերականգնմանը և երկարաժամկետ վերակառուցմանը Ռուսաստանի՝ ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմից հետո։