Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը երկու վճիռ է կայացրել Ռուսաստանի դեմ


Ֆրանսիա - ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարը պատրաստվում է հրապարակել դատարանի վճիռները, Ստրասբուրգ, 9-ը հուլիսի, 2025թ.
Ֆրանսիա - ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարը պատրաստվում է հրապարակել դատարանի վճիռները, Ստրասբուրգ, 9-ը հուլիսի, 2025թ.

Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր երկու վճիռ է կայացրել Ռուսաստանի դեմ։ Առաջինը մեղադրում է Մոսկվային ուկրաինական հակամարտության ընթացքում միջազգային իրավունքը խախտելու համար, երկրորդը պնդում է, թե Մոսկվան է պատասխանատու 2014 թվականին Դոնբասում մալայզիական ինքնաթիռի խոցման համար, որի հետևանքով 298 մարդ էր զոհվել։

Մայիսին ՄԱԿ-ի ավիացիոն գործակալությունն էր Ռուսաստանին մեղավոր է ճանաչել աղետի համար։

Մոսկվան հայտարարել է, թե չի ճանաչում Եվրոպական դատարանի որոշումները և մտադիր չէ դրանք իրագործել։ «Մենք դրանք համարում ենք առոչինչ», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

2022-ին՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սանձազերծումից հետո Եվրոպայի խորհուրդը կազմակերպությունից արտաքսել է Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG