Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին՝ իրանա-իսրայելական պատերազմի ընթացքում Իսլամական Հանրապետության տարածքից ռուսաստանցիների տարհանմանը օժանդակելու համար։

Կուրենկովն այս մասին հայտարարել է Բաքվում՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Քյամալեդին Հեյդարովի հետ հանդիպման ընթացքում։ Ռուսաստանցի նախարարը Բաքու էր ժամանել Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գործադիր խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG