Ֆրանսիայում խուզարկել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնակայանը

Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկել է ընդդիմադիր, աջ ծայրահեղական Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցության կենտրոնակայանն ու մի շարք առաջնորդների բնակարանները՝ քարոզարշավի ֆինանսավորման ենթադրյալ խախտումների և խարդախության գործով։

«Իրավապահներն առգրավել են նախագահական, խորհրդարանական և եվրոպական քարոզարշավներին վերաբերող բոլոր փաստաթղթերը», - հայտարարել է կուսակցության նախագահ Ջորդան Բարդելան, պնդելով, թե սա աննախադեպ արշավ է Ֆրանսիայի ամենամեծ խորհրդարանական կուսակցության դեմ։

«Սա լուրջ հարձակում է բազմակարծության և ժողովրդավարական փոփոխությունների վրա», - գրել է նա։

Ավելի վաղ՝ մարտին, դատարանն արգելափակել էր Մարին Լը Պենի մասնակցությունը 2027-ին կայանալիք նախագահական ընտրություններին՝ Եվրամիության միջոցները չարաշահելու մեղադրանքով։ Նախորդ՝ 2022-ի ընտրություններում նա երկրորդն էր նախագահ Էմանյուել Մակրոնից հետո։ Այսօրվա խուզարկություններին Մարին լը Պենը դեռ չի արձագանքել: