Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների առաջին խումբը զենքերը վայր կդնի արդեն առաջիկա ուրբաթ օրը՝ Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիա քաղաքում։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զինաթափման գործընթացին զուգահեռ, Իմրալի կղզու բանտում գտնվող Աբդուլա Օջալանը իր աջակիցներին կդիմի հատուկ տեսաուղերձով։ Դա առաջին դեպքը կլինի 1999 թվականից ի վեր, որ թուրքական իշխանությունները կթույլատրեն Օջալանին ոչ թե գրավոր հայտարարությամբ հանդես գալ, այլ ուղղակիորեն դիմել Անկարայի դեմ զինված պայքար մղող իր աջակիցներին։