Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ՝ ռուս լրագրողների կալանավորման հարցով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանը կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ ռուս լրագրողների կալանավորման հարցով, և համոզված է, որ խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն գործընկերային ճանապարհով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։

«Սա այն մոտեցումն է, որն իրականում ծառայում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին», - ընդգծել է Մարիա Զախարովան։

Բաքվի վերաքննիչ դատարանը շաբաթասկզբին մերժել էր «Սպուտնիկ-Ազերբայջան»-ի երկու աշխատակիցների երկամսյա կալանքը վերացնելու՝ փաստաբանների դիմումն ու ուժի մեջ թողել առաջին ատյանի որոշումը։

Երկու երկրների հարաբերությունները լարվեցին օրեր առաջ, երբ ռուս իրավապահների կողմից Եկատերինբուրգում իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում տեղում բնակվող ադրբեջանցիներից երկուսը մահացան, մի քանիսն էլ ձերբակալվեցին՝ տարիներ առաջ տեղի ունեցած սպանության կասկածանքով։ Բաքուն պնդում է, թե ադրբեջանցիները մահացել են ռուս իրավապահների բռնությունների, կտտանքների հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մերձավոր գործընկերներ ու դաշնակիցներ. ՊեսկովԲաքուն թույլատրել է ռուս դիվանագետներին այցելել ձերբակալված ՌԴ քաղաքացիներինԲաքուն է՛լ ավելի է սրում Մոսկվայի հետ դիվանագիտական ճգնաժամըԱդրբեջանում մի խումբ ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվելԵկատերինբուրգի իրադարձությունները՝ ռուս - ադրբեջանական աննախադեպ լարվածության պատճառ