Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ 728 անօդաչու թռչող սարք է արձակել

Անցած գիշեր ռուսական կողմը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա՝ արձակելով 728 անօդաչու թռչող սարք, յոթ «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և վեց «Կինժալ» աէրոբալիստական հրթիռ, հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հարձակման հիմնական ուղղությունը Վոլինի մարզի Լուցկ քաղաքն էր։ Վոլինի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ռուդնիցկին գրել է, որ «գործնականում ամեն ինչ թռչում էր դեպի Լուցկ»։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

Զապորոժիեի մարզի Ստեպնոգորսկ համայնքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ավերվել են մասնավոր տներ, մեկ կին վիրավորվել է, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ժամը 8:30-ի դրությամբ խոցվել է 303 անօդաչու թռչող սարք և յոթ «Իսկանդեր-Կ» հրթիռ: