Զելենսկին այսօր Հռոմում հանդիպելու է Քելլոգի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգ, արխիվ

Ուկրաինայի նախագահն այսօր Հռոմում կհանդիպի Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Ուկրաինային հավելյալ պաշտպանական զինատեսակներ ուղարկելու՝ նախագահ Թրամփի հայտարարությունից հետո։

Երեկ Դոնալդ Թրամփն իր կաբինետին հայտնել էր, որ դժգոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը, քանի դեռ նա պատաստ չէ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Սպիտակ տան ղեկավարն այդ մասին ասել էր Պուտինի հետ մոտ մեկ ժամ շարունակված հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, նրա խոսքով, Կրեմլի ղեկավարը «բազմաթիվ անհեթեթություններ է ասել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է՝ քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցըՊեսկով․ «Ժամանակ կպահանջվի՝ հասկանալու, թե ինչ սպառազինություն է մատակարարվում Ուկրաինա»ԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանական հավելյալ սպառազինություն կմատակարարի. Թրամփ